00:00:00

«ՎԱԶ-2107»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և հայտնվել ջրամբարում. ԱԻՆ-ը մանրամասներ է հայտնում ՊՆ պայմանագրային զինծառայողի մահվան դեպքից

20:57, 24 փետրվար 2019

Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարարները դեռևս շարունակում աշխատանքները Տավուշ գյուղի հարակից ջրամբարի մոտ, որտեղից դուրս էր բերվել ՊՆ պայմանագրային զինծառայողի դին: Ըստ ԱԻՆ-ի՝ փետրվարի 24-ին՝ ժամը 14:04-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ ավտոմեքենան ընկել է Տավուշի մարզի Տավուշ գյուղին հարակից ջրամբարը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և հայտնվել ջրամբարում, ինչի հետևանքով վարորդ Ա. Գ.-ն տեղում մահացել է: Փրկարարները ջրամբարից դուրս են բերել Ա. Գ.-ի (ծնված 1988 թ.) դին: Փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ ավտոմեքենան դուրս են բերել ջրամբարից:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր