00:00:00

Քոչարյանները բանակցում են «Ռոստելեկոմ»-ի հետ․ փեսան՝ «կուրատոր»

23:25, 24 փետրվար 2019

Irakanum.am-ի ունեցած հավաստի տեղեկություններով երկրորդ նախագահ, կալանավորված Ռոբերտ Քոչարյանի որդիները սկսել են բանակցություններ իրականացնել «Ռոստելեկոմ» ընկերության հետ, որպեսզի Քոչարյանների անվան հետ կապվող Թիվ 5 (նախկին Արարատ) հեռուստաընկերությունը հեռարձակվի նաեւ այն մարզերում, որտեղ ներկայացված չէ։ Միաժամանակ ակտիվորեն բանակցություններ են ընթանում, որպեսզի հեռուստաընկերության հաղորդումները եթեր հեռարձակվեն նաեւ Արցախում։ Այս ամենի նպատակն այն է, որպեսզի քոչարյանական պրոպագանդան հասանելի լինի բոլորին։ Թիվ 5 հեռուստաընկերությունը ինչպես իր լուրերի թողարկումների ժամանակ, այնպես էլ քաղաքական, վերլուծակական հաղորդումների շրջանակներում քննադատություններ է հնչեցնում գործող իշխանությունների հասցեին, Քոչարյանին ներկայացնելով որպես քաղաքական բանտարկյալ։ Այս հեռուստաընկերության հիմնական եւ սիրված հյուրերից մեկն էլ բնականաբար Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանն է։ Հիշեցնենք, որ «Արարատ» հեռուստաընկերության բաժնետերերը նախորդ տարվա օգոստոսի 9-ից փոխվել էին։ Հետագայում փոխվեց նաեւ հեռուստաընկերության անվանումը։ Նկատենք, որ Քոչարյանի կալանավորումից հետո սոցիալական ցանցերում եւ մամուլում ակտիվորեն քննարկվում էր նրա կողմնակիցների՝ մեդիահարթակներում ազդեցություն ձեռք բերելու հարցը, խոսվում էր նաև հեռուստաընկերությունների ձեռքբերման մասին։ Այս խոսակցություններն առավել իրատեսական դարձան այն հանգամանքից հետո, երբ Ռոբերտ Քոչարյանի մերձավոր շրջապատի ներկայացուցիչներից Արմեն Թավադյանը ձեռք բերեց «Արարատ» հեռուստաընկերությունը։ Բացի այս հեռուստաընկերությունից Քոչարյանի անվան հետ են կապվում մի շարք այլ լրատվամիջոցներ, որոնց «կուռացիան» իրականացնում է երկրի սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրվող Քոչարյանի փեսան՝ Վիգեն Չատինյանը։ Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր