00:00:00

12-ամյա աղջիկը փրկել է սառույցի տակն անցած ընկերուհուն

02:48, 24 փետրվար 2019 Աշխարհ

ՌԴ Չելյաբինսկի մարզում 12-ամյա աղջիկը փրկել է սառույցի տակն անցած ընկերուհուն՝ հայտնում է Life Shot-ը։ Միջադեպը տեղի է ունեցել այն պահին, երբ աղջիկները զբոսնելիս են եղել ջրամբարներից մեկի մոտ։ Աղջիկներից մեկի ոտքի տակ սառույցը ճաքել է, որից հետո նա սկսել է ջրի տակ անցնել։ «Երբ մենք մոտեցանք, այնտեղ սառույց էր եւ ջուր էր հոսում։ Նա մի քիչ մոտեցավ ծայրին եւ մինչեւ գոտկատեղը հայտնվեց ջրի մեջ։ Նա անհաջող շրջվեց եւ արդեն մինչեւ վիզն էր ջրի մեջ։ Ես պառկեցի, ձեռքս մեկնեցի նրան եւ դուրս քաշեցի»,- պատմում է Սաշան։ Միջադեպի ընթացքում նա ոչ մի րոպե չի կորցրել իրեն եւ միանգամից օգնել է ընկերուհուն։ Այդ ամենը նա սովորել է դպրոցում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր