00:00:00

Էրդողանը Սիրիայի թեմայով հեռախոսազրույց է ունեցել Թրամփի հետ

02:25, 23 փետրվար 2019 Աշխարհ

Թուրքիայի նախագահականի աղբյուրների համաձայն՝ հեռախոսազրույցի հիմնական թեմաները եղել են Սիրիայում տեղի ունեցող զարգացումները:
Զրուցակիցները շեշտել են քաղաքական կարգավորման կարևորությունը: Նախագահները համակարծիք են եղել այն հարցում, որ Սիրիայից ԱՄՆ-ի զորքերը դուրս բերելիս հարկ է հաշվի առնել բոլոր կողմերի շահերը, փոխանցում է  Էրմենիհաբերը։
Քննարկվել են նաև ԱՄՆ-ի ու Թուրքիայի միջև տնտեսական կապերն ավելի զարգացնելու մասին հարցեր՝ երկուստեք կարևորելով համատեղ առևտրի ծավալը 75 մլրդ դոլարի հասցնելու ծրագիրը:
Սպիտակ տունը նույնպես հայտարարություն է տարածել հեռախոսազրույցի վերաբերյալ՝ հայտնելով, որ նախագահները քննարկել են սիրիական հակամարտությունը և թուրք-ամերիկյան տնտեսական հարաբերությունները: Հայտարարության մեջ տեղեկացվում է, որ նախագահները պայմանավորվել են շարունակել քննարկումները Սիրիայի հյուսիսում հնարավոր անվտանգության գոտի հիմնելու վերաբերյալ:
Քննարկումները շարունակելու նպատակով ԱՄՆ-ի պաշտպանության նախարարի պաշտոնակատարն ու զինված ուժերի գլխավոր շտաբի պետը Վաշինգտոնում լրացուցիչ քննարկումներ կանցկացնեն թուրք պաշտոնակիցների հետ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր