00:00:00

Մշակվել է հոգեբուժական կազմակերպություններում մշտադիտարկման ուղեցույց

19:17, 16 մարտ 2018

Հոգեբուժական կազմակերպություններում արդյունավետ մշտադիտարկում (մոնիթորինգ)  իրականացնելու նպատակով ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում մշակվել է ուղեցույց։ Այդ ուղեցույցի հիման վրա Պաշտպանի իրավասու ներկայացուցիչները 2017 թվականի ընթացքում մշտադիտարկում են իրականացրել հոգեբուժական կազմակերպություններում։ Առաջիկայում կհրապարակվի մոնիթորինգի արդյունքների մասին «Հոգեբուժական կազմակերպություններում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց   իրավունքների ապահովման վերաբերյալ» Մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ զեկույցը։ Ուղեցույցը մշակվել է «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» հասարակական կազմակերպության հետ համագործակցության շրջանակում։ Ուղեցույցը հասանելի է հետևյալհղումով՝ http://www.ombuds.am/images/Uxecuyc_hogebuzharanner_15.03.2018.pdf

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր