00:00:00

Հարգելի հայրենակիցներ, սա շատ կարևոր է. Արծրուն Հովհաննիսյանի գրառումը

21:45, 20 փետրվար 2019

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Կրկին հիշեցում Հարգելի հայրենակիցներ սա շատ կարևոր է, խնդրում եմ ակտիվորեն ներգրավվել այս հարցում: Հասկանալի է, որ մեր պապերն ու տատիկները կամ մահացել են արդեն կամ հասկանալի պատճառներով իրենք չեն կարող այդ նկարներն ու տվյալները մեզ ուղարկել: Խնդրում եմ գտեք և ուղարկեք նրանց նկարները: Նկարները կամ համազգեստով լինեն, կամ գոնե մեդալներով: Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի հերթական տարեդարձին ընդառաջ ՀՀ պաշտպանության նախարարությունը դիմում է պատերազմի մասնակից վետերանների հարազատներին: Մերձմոսկովյան «Պատրիոտ» պուրակում կառուցվող Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակին նվիրված տաճարի «Հիշատակի ուղի» ցուցադրությունների շարքում ներառելու համար անհրաժեշտ են պատերազմի վետերանների թվայնացված լուսանկարները (JPEG ֆորմատով) և նրանց կենսագրական տվյալները (անուն, ազգանուն, հայրանուն, ծննդյան/մահվան ամիս-ամսաթիվ, այլ տվյալներ): Լուսանկարները և տվյալները խնդրում ենք ուղարկել [email protected], [email protected] հասցեներին` կատարելով «1941-1945» նշումը»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր