00:00:00

Մաշադյանի գործազուրկ կինը հաշվին 30․000 դոլար ունի

21:41, 20 փետրվար 2019

ՊԵԿ նախագահի տեղակալ Ռաֆիկ Մաշադյանն ու իր ընտանիքը շարունակում են մնալ լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում։ Մաշադյանի ընտանիքի շուրջ լայն քննարկումների առիթը հանդիսացավ վերջինիս որդու Երևանի կայազորի զինդատախազ նշանակվելը։ ՊԵԿ փոխնախագահի խոշոր ունեցվածքի շուրջ տարաբնույթ խոսակցությունները գնալով հաստատվում են։ Մասնավորապես՝ Irakanum.am-ը բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովից տեղեկանում է, որ Մաշադյանի տիկինը՝ Արինա Մաշադյանը ևս աչքի չի ընկնում համեստ ունեցվածքով։ Չնայած այն հանգամանքին, որ ՊԵԿ փոխնախագահը տիկնոջ անունով շարժական ու անշարժ գույք չի  հայտարարգրել, այնուամենայնիվ Արինա Վարդանյանի դրամական միջոցները կազմում են շուրջ 30․000 ԱՄՆ դոլար։ Դժվար թե ամեն ՀՀ «հպարտ» քաղաքացի իր բանկային հաշվում 30․000 գոնե դրամ ունենա, սակայն արի ու տես իշխանափոխությունից հետո «քիփլիկ» պաշտոններում արդեն իսկ ադապտացած ընտանիքներում իրոք իրավիճակի փոփոխություն եթե եղել է, ապա միայն ավելի հարմարավետ կյանքով ապրելու առումով։ Ի դեպ նշված չէ, թե ինչպես եւ ինչ ճանապարհով է ՊԵԿ նախագահի կինը կլորիկ գումար աշխատել։ Հավելենք, որ տեղեկությունների համաձայն Ռաֆիկ Մաշադյանը պաշտոնանկ կարվի։ Այս մասին հրապարակումն՝ այստեղ։ Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր