00:00:00

Ռաֆիկ Մաշադյանը պաշտոնանկ կարվի

13:31, 20 փետրվար 2019

ՊԵԿ նախագահի տեղակալ Ռաֆիկ Մաշադյանը պաշտոնանկ կարվի։ Irakanum.am-ի ունեցած հավաստի տեղեկություններով իշխանությունները չեն ցանկանում ստվերել իրենց վարկանիշը եւ նկատի ունենալով հասարակական լայն հնչեղություն ստացած դժգոհությունները Մաշադյանի եւ նրա ընտանիքի անդամների վերաբերյալ որոշել են նրան հեռացնել ՊԵԿ-ից։ Մեր աղբյուրների փոխանցմամբ օրերս կայացել է նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ռաֆիկ Մաշադյանի հանդիպումը, որի ընթացքում էլ գործադիրի ղեկավարը իր դժգոհություններն է հայտնել։ Նշենք, որ  «Նոր» Հայաստանում ՊԵԿ համակարգի կադրերի նշանակման հարցը բուռն քննարկվող թեմաներից մեկն է: Մի քանի առանցքային պաշտոնյաներ, որոնց անունը «հին» Հայաստանում  կապվել է կոռուպցիոն գործընթացների հետ, բարձր պաշտոններ են  ստացել համակարգում:  Դրանց թվում է ՊԵԿ նախագահի տեղակալի պաշտոնում նշանակված Ռաֆիկ Մաշադյանը։ Նա նախկինում խոշոր հարկ վճարողների տեսչության պետն էր: Մաշադյանը լրագրողներին մանրամասն պատմել էր այն համաձայնության մասին, որը ձեռք էր բերվել խոշոր սուպարմարկերտների տերերի ու ՊԵԿ նախկին ղեկավարության միջև, որի արդյունքում հարկեր էին թաքցվել: Նա նաև այս գործով հարցաքննվել է Ազգային անվտանգության ծառայության կողմից:  Այս օրերին ակտիվորեն քննարկվում է նաեւ Մաշադյանի տակավին երիտասարդ որդուն՝ Հարություն Մաշադյանին Երեւանի կայազորի դատախազության դատախազ նշանակելու հանգամանքը։ Մաշադյանների հաղթարշավն այսքանով չի ավարտվում։ Պարզվում է բացի այն, որ Ռաֆիկ Մաշադյանը որդուն «փողոտ» գործի նշանակման հարցում է դերակատարություն ունեցել, ինչպես նաեւ  իր ծանոթ-բարեկամներին տեղավորել  է ՊԵԿ-ում, ձեռնամուխ է եղել նաեւ հարազատներին այլ պաշտոնների նշանակել։ Ռաֆիկ Մաշադյանի աներորդին՝ Արման Պողոսյանն էլ նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ։ Հիշեցնենք նաեւ, որ Ռաֆիկ Մաշադյանը ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի սանիկն է։ Irakanum.am  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր