00:00:00

Սկանդալ վրացական գազի շուկայում. Սաակաշվիլին պաշտպանում է Բաքվին

16:02, 20 փետրվար 2019 Աշխարհ

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․ Վրաստանի Էկոնոմիկայի նախախար Գեորգի Կոբուլիայի ա հայտարարությունը,որ Թբիլիսին պետք է դիվերսիֆիկանցնի հանրապետության գազի մատակարարումը,մեծ դժգոհություն է առաջացրել և՛ Վրաստանում,և՛ ապշերոնյան հանրապետությունում... "Անընդունելի է մենաշնորհը,որ Ադրբեջանը գազի միակ մատակարարն է Վրաստան",-հայտարարել է Կոբուլիան... Հիշեցնեմ,որ ադրբեջանական SOCAR Georgia Gas ընկերությունը ապահովում է Վրաստանի գազի պահանջարկի 90 տոկոսսը և Բաքվում է որոշվում Վրաստան մատակարարվող գազի գինը...Օգտվելով այդ հանգամանքից էլ,ադրբեջանցիները միանձնյա որոշում են ընդունել 2019 թ-ի մարտի 1-ից 10,5 տոկոսով բարձրացնել գազի գինը վրացի կոմերցիոն սպառողների համար,որը մեծ դժգոհություն է առաջացրել Թբիլիսիում...SOCAR Georgia Gas-ի կողմից գազի գնի բարձրացման պատճառների վերաբերյալ բացատրությունները չեն ընդունվել վրացական իշխանությունների կողմից...Վրաստանի էներգոօմբուդսմեն Սալոմե Վարդիաշվիլին հայտարարել է,որ SOCAR Georgia Gas-ի գազի գնի բարձրացման պատճառաբանությունները բավական թույլ հիմքեր ունեն և գազի գնի բարձրացումը հիմնականում հարվածելու է միջին և մանր արտադրողներին... SOCAR Georgia Gas-ի կողմից գազի գնի բարձրացման մասին հայտարարությունից հետո պաշտոնական Թբիլիսին սկսեց ակտիվ բանակցությունները ռուսական "Գազպրոմ"-ի հետ,որը մեծ դժգոհություն առաջացրեց ոչ միայն վրացի ընդդիմադիրների մոտ,ովքեր վրացական իշխանություններին սկսեցին մեղադրել դավաճանության և ռուս օկուպանտների հետ համագործակցելու մեջ,այլև Բաքվում,ով 2008 թ-ի օգոստոսից հետո օգտագործելով Վրաստանում առակա հակառուսական տրամադրությունները և համագործակցելով որոշ քաղաքական ուժերի հետ՝կիրառելով նավթախավիարային դիվանագիտությունը, բավական հմտորեն կարողանում է սրել իրավիճակը հարևան երկրում,երբ խոսքը վերաբերվում է Վրաստանում ադրբեջանական շահերին և մենաշնորհների պահպանմանը...Բացի Վրաստանի օրենդիր մարմնում "Եվրոպական Վրաստան"-ի խմբակցության,ով գործող իշխանություններին մեղադրում է ազգային շահերի դավաճանության մեջ,որը չի տարբերում ո՛վ է թշնամին,ո՛վ է ընկերը,գործի է անցել նաև Վրաստանում ադրբեջանցիների գլխավոր լոբբիստ,99 տոկոսանոց վրացի Միխեիլ Սաակաշվիլին և իր ղեկավարած "Միասնական ազգային շարժում " կուսակցությունը...Հիշեցնեմ,որ հենց Սաակշվիլու կառավարման տարիներին էր,որ Վրաստանը հայտնվեց թուրք-ադրբեջանական տանդեմի վերասկողության տակ...Սաակաշվիլին իր ֆեյսբուքյան էջում խիստ քննադատության է ենթարկել վրացական իշխանություններին և հիշեցրել վերջիններիս,որ ադրբեջանական գազը 20 տոկոսով էժան է ռուսականից... Պաշտոնական Բաքուն Թբիլիսիի հետ հարցեր պարզելուց օգտվում է իր իսկ կողմից հովանավորվող քաղաքական գործիչներից և ուժերից և փորձում է այդպիսով ճնշում գործադրել Վրաստանի իշխանությունների վրա...Սակայն վրացական իշխանություններն էլ միամիտը չեն...Չի բացառվում,որ գազի գնի շուրջ բարձրացման առումով վրացական իշխանությունների ռուսամետ ռևերանսներն ընդամենը բլեֆ են..."Գազպրոմ"-ի հետ բանակցությունների իմիտացիայի միջոցով վրացական իշխանությունները կհասնեն նրան,որ Բաքուն չի բարձրացնի գազի գինը վրացի կոմերցիոն սպառողների համար և ամեն ինչ կմնա նույնը,կամ էլ վատագույն դեպքում գազի գինն աննշան կբարձրանա... Ինչպես ասում են՝"Ե՛վ ոչխարները ողջ կմնան, և՛ գայլերը՝ կուշտ"...

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր