00:00:00

Գազոնների վրա կրպակներ են կառուցում․ Անահիտ Բախշյանն ահազանգում է (լուսանկարներ)

17:14, 16 մարտ 2018

Երեւանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գազոնների վրա կրպակներ են կառուցվում: Այս մասին ահազանգում է Երեւանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը: Նա Ֆեյսբուքի իր էջում լուսանկար է հրապարակել ու գրել է.

«Ես կանգնած եմ Մալաթիա թաղամասի Րաֆֆու փողոցի գազոնի վրա ու նկարում եմ գազոնի շարունակության վրա մեծ թափով կառուցվող կրպակների շարքը: Այս կրպակների շինթույլտվությունները տրվել են տարեկան 25 հազար դրամով, կառուցվելուց հետո դրանց տերերը վարձով կտան ամսական տասը անգամ ավել գումարով։

Բավական չէ այսպես ավերում են քաղաքը, քաղաքի բյուջե էլ մուտք չեն գործում լուրջ գումարներ, որոնցով կարող են հիմնանորոգել մանկապարտեզների այն շենքերը, որոնք անտերության են մատնված։ Բա սա մայրաքաղաքի կառավարո՞ւմ է, ժողովրդի ասած՝ սա տնաքանդություն է»: Фото Anahit  Bakhshyan. Фото Anahit  Bakhshyan. Фото Anahit  Bakhshyan.

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր