00:00:00

Մխիթարյանից մաքուր դաս. Ինտերը հատուկ գրառում է կատարել հայ երկրպագուների համար

23:19, 10 մարտ 2026 Տեսանյութեր

 

 

Միլանի «Ինտերը» շարունակում է առանձնահատուկ ուշադրության կենտրոնում պահել իր հայ երկրպագուներին։ Իտալական ակումբի մամուլի ծառայությունը սոցիալական ցանցերի իր էջերում հատուկ հրապարակում է արել՝ նվիրված թիմի հիմնական կազմի առանցքային կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին, գրում է armsport.am-ը:

Միլանյան գրանդը կիսվել է հայ ֆուտբոլիստի մասնակցությամբ դրվագով և գրառումն ուղեկցել հատուկ հայ լսարանին ուղղված ուղերձով.

«Մխիթարյանից մաքուր դաս։ Հետևեք մեզ՝ Հայաստանի մասին ավելի շատ բովանդակության համար»,- ասվում է ակումբի պաշտոնական էջի հրապարակման մեջ։

Նշենք, որ «Ինտերը» պարբերաբար ընդգծում է Մխիթարյանի կարևոր դերը Կրիստիան Կիվուի գլխավորած թիմում և հաճախակի է ինտերակտիվ շփում ստեղծում Հայաստանից իրենց հետևող բազմահազար ֆուտբոլասերների հետ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր