00:00:00

Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին՝ 20:10-ի դրությամբ

21:36, 10 մարտ 2026 Հասարակություն

Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամը տեղեկացնում է, որ մարտի 10-ին՝ ժամը 20:10-ի դրությամբ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են, հայտնում են ՛՛Ճանապարհային դեպարտամենտ՛՛ հիմնադրամը: 

Ճանապարհների սպասարկման համար պատասխանատու կազմակերպությունները շարունակում են ավտոճանապարհների մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքները:

Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ է։
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար։

Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով՛՛,-ասված է հաղորդագրության մեջ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր