00:00:00

ՀԱԿ-ը համագումար է հրավիրել․ «Հրապարակ»

08:34, 11 մարտ 2026 Մարզեր

«Հրապարակ»․ թերթը գրում է  ․  Մինչ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը Սամվել Կարապետյանի շուրջ ընդդիմությանը միավորվելու հորդորներով է հանդես գալիս, նրա գլխավորած կուսակցությունը պատրաստվում է համագումարի, որի ժամանակ ենթադրվում է, որ կհաստատեն նաեւ նախընտրական ցուցակի առաջին 30 համարների անունները, ինչպես օրենքն է նախատեսում։ Մեր տեղեկություններով, մարտի 14-ին, կառավարության նիստերի դահլիճում ՀԱԿ-ը համագումար է հրավիրել, կուսակցությունն ավելի վաղ հայտարարել է հունիսյան ընտրություններին մասնակցելու մասին, իսկ ցուցակը կգլխավորի ՀԱԿ վարչապետի թեկնածու, ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր