«Հրապարակ»․ թերթը գրում է ․ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին հարցում ենք արել, թե ընթացիկ տարում` 2026 թվականի հունվարի 1-ից առայսօր Տավուշի մարզպետի աշխատակազմի աշխատողները որքան պարգեւավճար են ստացել: Մարզպետի աշխատակազմից հայտնել են, որ մարտի 6-ի դրությամբ մարզպետի աշխատակազմի աշխատակիցները ստացել են 15 միլիոն 210 հազար 500 դրամ պարգեւավճար։ Այսինքն, ընդամենը 2 ամսում Տավուշի մարզպետարանում 15 միլիոն դրամից ավելի պարգեւավճար է բաժանվել։