00:00:00

Յունկերը չի բացառել Մեծ Բրիտանիայի մասնակցությունը Եվրախորհրդարանի ընտրություններին

15:14, 19 փետրվար 2019 Աշխարհ

Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը չի բացառել, որ Մեծ Բրիտանիան, նախքան Եվրամիությունից իր դուրս գալը, կմասնակցի Եվրախորհրդարանի ընտրություններին: Նա հայտարարել Է Stuttgarter Zeitung թերթում փետրվարի 18-ին հրապարակված հարցազրույցում: «Brexit-ի գործում, ինչպես մեղադրյալների աթոռին կամ բաց օվկիանոսում, ամեն ինչ Աստծո ձեռքում Է»,- ասել Է Յունկերը: Եվրահանձնաժողովի ղեկավարը չի բացառել, որ Լոնդոնը կկարողանա մասնակցել համաեվրոպական ընտրություններին Brexit-ի հետաձգման դեպքում, թեեւ իրադարձությունների զարգացման այդ տարբերակը, նրա խոսքով՝ «դձվար Է երեւակայել»: «Դա անեկդոտ կդառնար»,- ասել Է նա: «Եթե բրիտանացիները մասնակցեն ընրություններին, նրանք կկարողանան քվեարկել Եվրահանձնաժողովի նոր նախագահի օգտին, նշել Է Յունկերը: Եվրախորհրդարանի ընտրությունները հանրակցության երկրներում նշանակված են 2019 թվականի մայիսի 23-26-ին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր