00:00:00

Կուզի՝ Շարմազանովը սերենադ երգի Սերժ Սարգսյանի հասցեին, կուզի Աշոտյանը թող միանա. Ս. Մուրադյան

16:22, 16 մարտ 2018

«Հանուն Հայաստան պետության» ճակատի համակարգող խմբի անդամ Սուսաննա Մուրադյանը հավելեց, որ Սերժ Սարգսյանն իր կառավարման հիմքում միշտ դրել է սուտն ու կեղծիքը: «Մենք ամեն ինչ անելու ենք, որ խաղաղ իշխանափոխություն լինի, խաղաղ ըմբոստության հնարավորություն ստեղծվի, որ ժողովրդի ճնշման ներքո այս իշխանությունները հեռանան: Շատերն ասում են, որ միայն Սերժ Սարգսյանի փոխվելով՝ բան չի փոխվի: Բայց ասեմ, որ այս մարդը տասը զոհերի գնով իր շուրջը պահել է մի համակարգ՝ քավոր-սանիկ, իշխանավորներ, օլիգարխներ, և իր չլինելը քանդելու է այդ համակարգը: Ավելի վատ երբևէ չի եղել մեր երկրի վիճակը: Կուզի Շարմազանովը սերենադ երգի Սերժ Սարգսյանի հասցեին, կուզի Աշոտյանը թող միանա, թող մնացածն էլ ասեն, որ նա անփոխարինելի է, բայց մենք տեսնում ենք, թե ինչքան մարդ է գլխապատառ հեռանում իր երկրից: Կամ մեկ միլիոն աղքատ, չկա մի երկիր, որը ճիշտ է ղեկավարվում, ու այդքան աղքատ կա, կամ 22 տոկոս քաղցած երեխաներ: Այս ցուցանիշներ ունեցող մարդուն որակավորում են անփոխարինելի բանակցող: Ներքին քաղաքական, արտաքին քաղաքական առումով ևս միայն տապալումներ են եղել: Հիմք ինքը կողք է կանգնել, իսկ սազանդարներն էլ խնդրում են, որ վերադառնա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր