00:00:00

Սա խայտառակ ստախոսություն է. Ռուբինյանը՝ Սերժ Սարգսյանի մասին

16:31, 16 մարտ 2018

ՀՀ ԱԺ նախկին փոխնախագահ, «Հանուն Հայաստան պետության» ճակատի համակարգող խմբի անդամ Կարապետ Ռուբինյանի խոսքով՝ այսօր ընդվզման համար բոլոր պատճառները կան, հասարակությունն էլ ատում է օրվա իշխանություններին: «Ընդվզման առիթ է այն, որ բոլոր ոլորտներում տապալված Սերժ Սարգսյանը,  ով ի սկզբանե տասը անմեղ զոհերի գնով եկավ իշխանության, հիմա որոշել է երրորդ ժամկետն իշխել մեզ, որի համար որևէ հիմք չունի. որևէ դրական զարգացում երկրում չի արձանագրվել, նաև խոստում է տվել, ըստ էության այդ խոստամբ ամրապնդել է սահմանադրական փոփոխություններն ու իր համար երաշխավորել է երրորդ ժամկետը, սա խայտառակ ստախոսություն է, իսկ հիմա իր շուրջը հավաքված հանցախումբը փորձում են դա արդարացնել»,-այսօր քննարկման ժամանակ ասաց նա: Կարապետ Ռուբինյանը հայտարարեց, որ իրենք զենք չեն օգտագործելու, այլ համոզված են, որ հասարակությունը պիտի պարտադրի իր կյանքը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր