00:00:00

Կարո Փայլանի գրառումը՝ ի աջակցություն հացադուլ անող քուրդ պատգամավորի

22:15, 16 փետրվար 2019 Աշխարհ

Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) հայ պատգամավոր Կարո Փայլանը  Twitter-ում գրառում է կատարել  100 օրից ավել հացադուլ անող քուրդ նախկին պատգամավոր Լեյլա Գյուվենի մասին։ Գյուվենը հացադուլի միջոցով իր բողոքն է արտահայտում «Քուրդիստանի բանվորական կուսակցության» առաջնորդ, ցմահ ազատազրկման դատապարտված  Աբդուլլահ Օջալանի և առհասարակ բոլոր քաղբանտարկյալների մեկուսացման դեմ։ Հացադուլի մի մասը Գյուվենն անցկացրել է բանտում, այնուհետև նրան պայմանականորեն ազատ են արձակել, բայց պատգամավորը շարունակում է հացադուլը։  «Լեյլա Գյուվենը 100 օր է հացադուլ է անում՝ անօրինական մեկուսացումը վերացնելու համար։ Նա միայն պահանջում է, որ օրենքները կիրառվեն։ Ընդամենը դա։ Թող օրենքները կիրառվեն։  Կեցցես Լեյլա»,- գրել է հայ պատգամավորը:  
Garo Paylan - Կարօ Փայլան @GaroPaylan

Leyla Güven, yasadışı olan tecridin kaldırılması için 100 gündür açlık grevinde. Yalnızca yasaların uygulanmasını istiyor. Hepsi bu! Yasalar uygulansın! Leyla yaşasın!

498 people are talking about this
Աղբյուր`    Ermenihaber

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր