00:00:00

«Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ն՝ կրկին իրավապահների ուշադրության կենտրոնում. «Հրապարակ»

14:00, 16 փետրվար 2019 Մամուլ

«Հրապարակ» թերթը գրում է. «Մենք գրել էինք, որ «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում դիալիզի բուժսպասարկման մրցույթը շահել է «Զառշեն» ընկերությունը, որն անցյալում կահույքի բիզնեսով է զբաղվել։ ԲԿ տնօրենն ասել էր, որ ամեն ինչ կատարվել է գնումների գործընթացով՝ ««Զառշենը» հաղթել է մրցույթը ֆիլտրերի գծով»։ Երեկ մենք տեղեկացանք, որ իրավապահներն այս մրցույթի կազմակերպման մեջ լուրջ խախտումներ են հայտնաբերել և կասեցրել գործընթացը՝ պայմանագրի կնքման վրա արգելանք են դրել։ Մեր հարցին ի պատասխան, ԲԿ-ից ասացին՝ գրավոր հարցում ուղարկեք։ Տեղեկացանք նաև, որ նախորդ անգամ մեզ տրված պարզաբանումից հետո հրահանգ են ստացել՝ «լրատվամիջոցների հետ աշխատել միայն գրավոր հարցումներով»»։   Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր