Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տան վարդերի այգում փետրվարի 15-ին կայացած ճեպազրույցում ասաց, որ պատրաստվում է ստորագրել արտակարգ դրություն հայտարարելու փաստաթութղը, որպեսզի շրջանցելով Կոնգրեսը ապահովի Մեքսիկայի հետ սահմանին պատի կառուցման ֆինանսավորումը:
«Մենք ենթարկվում ենք թմրանյութերի, հանցախմբերի ու մարդկանց ներխուժումների: Դա անընդունելի է»,- ասաց նա, նշելով, որ արտակարգ դրություն հայտարարելու փաստաթուղթը կստորագրի նույն օրը ավելի ուշ ՝ Սպիտակ տան օվալաձև սրահում:
Ակնկալվում է, որ Թրամփը կստորագրի նաև Կոնգրեսում հիգշաբթի ընդունված ֆինանսական օրինագծերը՝ ապահովելու համար կառավարության ֆինանսավորումը:
Ներկայացուցիչների տան խոսնակ Նենսի Փելոսին և Սենատում փոքրամասնություն կազմող դեմոկրատների առաջնորդ Չաք Շումերը իսկայուն արձագանքել են Թրամփի հայտարարությանը:
«Կոնգրեսը կպաշտպանի մեր սահմանադրական լիազորությունները Կոնգրեսում, դատարաններում և հասարակությունում, օգտագործելով բոլոր հնարավոր օրինական միջոցները»,- նշված է նրանց համատեղ հայտարարությունում:
Թրամփը կանխատեսում էր, որ իր որոշումը կարող է վիճարկվել դատական երկարատև գործընթացում: «Մենք կհաղթենք գերագույն դատարանում»,- ասել է նա: