00:00:00

Ինչ ունեցվածք ունի նախկին դեսպան, այժմ գործակալության պետ Արմեն Եգանյանը. «Փաստ»

13:52, 16 մարտ 2018 Մամուլ

«Փաստ» թերթը գրում է. «ՀՀ արտաքին գործերի նախարարության «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալության պետ Արմեն Եգանյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ պաշտոնը ստանձնելու 2017 թ. հայտարարագիրը: Եգանյանը հայտարարագրել է հինգ անշարժ գույք՝ չորս հողամաս, մեկ բնակարան: Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ ունեցել է 15 միլիոն դրամ ու 10 հազար ամերիկյան դոլար: Տարեսկզբից մինչ պաշտոնը ստանձնելու օրն ընկած ժամանակահատվածում ունեցած եկամուտներն էլ ստացվել են աշխատավարձից ու կազմել 27 հազար 549 ԱՄՆ դոլար: Հավելենք, որ մինչ այս պաշտոնում նշանակվելը, Եգանյանը երկար տարիներ Կանադայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանն էր: Այդտեղից էլ, հավանաբար, դոլարով արտահայտված եկամուտը»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր