00:00:00

Էդմոն Մարուքյանը ԱՄՆ-ից կվերադառնա, երբ հարցի լուծումը գտնված կլինի. «Հրապարակ»

13:32, 16 մարտ 2018 Մամուլ

«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ պաշտոնական պատվիրակության կազմում ԱՄՆ մեկնած Էդմոն Մարուքյանը պատվիրակության հետ չի վերադարձել Հայաստան։ Երեկ «Ելք» դաշինքը հաղորդագրություն տարածեց, որ Մարուքյանը ելույթ է ունեցել Վաշինգտոնի «Կարնեգի» հիմնադրամում՝ ՀՀ ներքաղաքական զարգացումների, արտաքին քաղաքականության, ԼՂ հակամարտության և հայ-թուրքական հարաբերությունների մասին։ Սակայն ակնհայտ է, որ նա հապաղում է վերադառնալ, քանի որ այս փուլում սուր քննարկումներ են գնում դաշինքում՝ փողոց դուրս գալու վերաբերյալ, և «Քաղաքացիական պայմանագիր» ու «Լուսավոր Հայաստան» կուսակցությունների կարծիքները պայքարի ուղիների հարցում տրամագծորեն տարբեր են։ Մարուքյանը նախընտրել է վերադառնալ այն ժամանակ, երբ քննարկումներն ավարտված և հարցի լուծումը գտնված կլինեն»։ Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր