00:00:00

Դավիթ Հարությունյանը զայրացել է ՔԿՀ-ի պետի վրա․ «Հույս չունենաս, թե պետ կդառնաս» «ՉԻ»

13:23, 16 մարտ 2018 Մամուլ

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «ՉԻ» տեղեկություններով՝ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը զայրացել է «Աբովյան» ՔԿՀ-ի պետի պաշտոնակատար Արտակ Հարությունյանի վրա: Նա վերջինիս ուղղակիորեն հասկացրել է, որ հույս չունենա, թե կարող է ժամանակավոր պաշտոնակատարից դառնալ ՔԿՀ-ի պետ: Հիշեցնենք, որ վերջին օրերին հանրության լայն շրջանակներում եւ համացանցում թեժ քննարկումների առիթ էր դարձել այն հանգամանքը, որ «Լավ երեկո» հաղորդաշարի լրագրողը կանանց տոնի առթիվ ռեպորտաժ էր պատրաստել «Աբովյան» ՔԿՀ-ի մասին եւ ծաղրել անազատության մեջ գտնվողն կանանց: Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը «Ազատության» հետ զրույցում անթույլատրելի էր որակել կատարվածը եւ ասել՝ «սա երկրորդ լուրջ բացթողումն է Հ1-ի կողմից, եւ լուրջ քննարկում ենք ունենալու»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր