00:00:00

Ինչ հարց է Փաշինյանի «դեմ դրել» Պուտինը. Այլընտրանքը Սիրիայում ակտիվությունն է. «Փաստ»

13:06, 15 փետրվար 2019 Մամուլ

«Փաստ» թերթը գրում է. «Հայաստանի կողմից Սիրիա հումանիտար միավորում ուղարկելու փաստը լուրջ աղմուկ բարձրացրեց մամուլում և սոցցանցերում: Նախօրեին էլ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարեց, որ հայկական գումարտակը Սիրիայում գտնվում է հումանիտար առաքելությամբ, սակայն որոշակի իրավիճակում կարող է նաև ռազմական գործողության մասնակցել: Հասարակության շրջանում հարց է առաջանում, թե ինչո՞ւ հանկարծ հայկական կողմը մտավ այդ «թեմայի» մեջ: «Փաստ» օրաթերթի տեղեկություններով, վարչապետ Փաշինյանն այդ կերպ փորձում է Ռուսաստանին սիրաշահել և կանխել Ադրբեջանի մուտքը ՀԱՊԿ: Մեր աղբյուրի փոխանցմամբ, Փաշինյանի՝ վարչապետ ընտրվելուց հետո այս հարցը Մոսկվայում նրա «դեմ է դրել» ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ակնարկելով, որ ինքը դեմ չէ Ադրբեջանին տեսնել ՀԱՊԿ–ում, իսկ որպես այլընտրանքային տարբերակ առաջարկելով Սիրիայում որոշակի ակտիվություն ցուցաբերել»:  Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր