00:00:00

Առնվազն 45 մարդ է զոհվել Նիգեր գետում նավի խորտակվելու հետեւանքով

16:51, 14 փետրվար 2019 Աշխարհ

Առնվազն 45 մարդ Է զոհվել Նիգեր գետում նավի խորտակվելու հետեւանքով , կան անհետ կորածներ: Այդ մասին հայտնել Է Daabaaru տեղական հրատարակությունը: Նրա տվյալներով՝ փետրվարի 13-ին Բենինից առեւտրականները Նիգեր գետով նավարկում Էին դեպի շուկա, երբ նրանց նավը շրջվել Է: Նշվում Է, որ նավը գերբեռնված Էր ապրանքներով: Բացի այդ, միջադեպի պահին ուժգին քամի Էր փչում: Նավաբեկության զոհ Է դարձել առնվազն 45 մարդ, 65 ուղեւորների հաջողվել Է փրկել: Կան անհետ կորածներ, սակայն նրանց թիվը չի ճշտվում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր