Թուրքիայի սահմանամերձ Քիլիս նահանգի Էլբեյլի շրջանի Չոբանբեյ բնակավայրում պայթյուն է տեղի ունեցել։ Պայթուցիկ նյութով բեռնված ավտոմեքենայի պայթյունի հետևանքով վիրավորվել է 3 մարդ, որից 2-ը ծանր վիճակում են։
Թուրքիայի անվտանգության ուժերը ժամանակավորապես փակել են այդ բնավայրի ելումուտը։ Դեպքի մանրամասներն ուսումնասիրվում են։
Թուրքական աղբյուրը հաղորդում է, որ Չոբանբեյը գտնվում է Սիրիայի սահմանից 5 կմ հեռավորության վրա։ Չոբանբեյի դիմաց գտնվող տարածքում (Սիրիայի կողմից) Թուրքիայի զինված ուժերը 2016թ. իրականացրեցին «Եփրատի վահան» ռազմական գործողությունը։ Դրա ընթացքում այդ բնակավայրը մաքրվեց «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության զինյալներից։