00:00:00

Կարեն Կարապետյան վարչապետին ու մեր հարգարժան գործընկերոջը մի առանձնացրեք ՀՀԿ-ից. Շարմազանով

02:21, 16 մարտ 2018

«Վարչապետ Կարեն Կարապետյանի կաբինետը շատ արդյունավետ է աշխատել, առնվազն այս վերջին մեկ տարվա ընթացքում, ապահովել է 7 տոկոս տնտեսական աճ, որը արդյունք է Հայաստանի հանրապետական կուսակցության և ՀՅԴ միասնական կոալիցիոն կառավարության»,-այսօր ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ պատասխանելով հարցին, թե եթե Կարեն Կարապետյանի կառավարությունը լավ է աշխատում, ապա ինչու նրան չեն ընտրելու վարչապետ ապրիլից հետո: Շարմազանովը հավելեց, որ իրենք դեռևս չեն որոշել, չեն քննարկել, թե ով է լինելու վարչապետը, և պետք չէ առաջ ընկնել: «Բոլոր փորձերը վարչապետ Կարեն Կարապետյանին անջատել ՀՀԿ-ից, հակադրության մեջ դնել ՀՀԿ-ի հետ ու իր ընկերների, իրենց նպատակին չեն հասնելու, գնացեք, այլ գործով զբաղվեք, Կարեն Կարապետյանը մեր թիմի առանցքային անդամներից մեկն է, նախագահի առաջին տեղակալն է, իրականացնում է մեր կուսակցության և մեր նախագահի միասնական քաղաքականությունը, իսկ ինչ կորոշի քաղաքական մեծամասնությունը ապրիլի 9-16-ի ընթացքում, մենք երբ կքննարկենք, այդ ժամանակ էլ կտանք բոլոր հարցերի պատասխանները: Մենք կներկայացնենք այնպիսի կառավարության կազմ, որը ըստ մեզ ու հասարակության, կարող են լավագույնս իրականացնել գործադիրին տրված լիազորությունները: Կարեն Կարապետյան վարչապետին ու մեր հարգարժան գործընկերոջը մի առանձնացրեք ՀՀԿ-ից, մենք բոլորս մեկ միասնական թիմ ենք: Մի՚ փնտրեք հակասություն այնտեղ, որտեղ գոյություն չունի»,-շեշտեց նա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր