00:00:00

Փաշինյանը գոհ է Անանյանից. ակտիվացել են ՊԵԿ-ի ղեկավարի աթոռի վրա աչք ունեցողները. «Փաստ»

13:49, 13 փետրվար 2019 Մամուլ

«Փաստ» թերթը գրում է. «Վերջերս մամուլում շրջանառվող լուրը, թե ՊԵԿ ղեկավար Դավիթ Անանյանին պատրաստվում են պաշտոնանկ անել, պարզվում է, իրականությանը չի համապատասխանում: Այս մասին տեղեկացնում են «Փաստի» աղբյուրները՝ հավելելով, որ վարչապետը գոհ է Անանյանի աշխատանքից, իսկ պարգևավճարների շուրջ աղմուկը Փաշինյանը համարում է ուղղորդված, քանի որ տասնյակ այլ գերատեսչություններում եւս նմանատիպ պարգևավճարներ են տրվել: Այս պարագայում պարզապես ակտիվացել են ՊԵԿ–ի ղեկավարի աթոռի վրա աչք ունեցող մի շարք անձինք և փորձել են պղտոր ջրում ձուկ որսալ: Մեր տեղեկություններով, առաջիկայում իրականացվելիք հարկային բարեփոխումների պատասխանատվությունը դրված է Անանյանի վրա, ուստի այս փուլում նրան փոխարինող գտնելու հարց պարզապես չի քննարկվում»:  Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր