00:00:00

Փաշինյանի քննադատություն-ակնարկը ուղղված էր Դավիթ Սանասարյանի՞ն. «Հրապարակ»

13:05, 13 փետրվար 2019 Մամուլ

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ Փաշինյանի թիմում բուռն քննարկում էին, թե ում էր ուղղված վարչապետի՝ ԱԺ ամբիոնից ուղղված քննադատություն-ակնարկը, երբ անդրադառնալով ակտիվիստից պաշտոնյա դարձած գործադիրի անդամներին, դժգոհեց, թե երբեմնի ընդդիմադիր ակտիվիստներին թվում է, թե իրենց գործունեության ոլորտը Ֆեյսբուքն է, և պետք է գործեն այնպես, ինչպես նախկինում՝ Ֆեյսբուքի էջում սուր ստատուսներ գրեն և գնան ստուգելու որևէ կազմակերպություն՝ «առանց մտածելու, որ այդ ստատուսը կարող է այդ ստուգումների արդյունքների դատական բողոքարկման շատ կոնկրետ հիմք դառնալ։ Ասեն, փաստորեն, դուք մինչև ստուգելն արդեն որոշել եք»։ Փաշինյանի թիմակիցները համոզված են, որ վարչապետի խոսքն ուղղված էր Պետական վերահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյանին, ում աշխատանքից թիմում դժգոհ են և նշանակելու համար զղջացել են, իսկ հանելը խնդրահարույց է»։  Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր