Փետրվարի 11-ին Անկարայում Թուրքիայի և Ռուսաստանի պաշտպանության նախարարների միջև կայացած հանդիպման օրակարգային հարցը Սիրիայի խնդիրն է եղել։
Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի հետ կայացած հանդիպմանը քննարկվել է Աստանայի և Սոչիի վերջին գագաթնաժողովների ժամանակ երկու երկրների միջև ձեռք բերված համաձայնությունները Սիրիայի հարցով։ Կարևորվել է հունվարի 31-ից փետրվարի 2-ն ընկած ժամանակահատվածում ռազմական ոլորտի ռուս և թուրք մասնագետների միջև կայացած քննարկումները՝ Իդլիբում լարվածության թուլացման և Եփրատ գետի արևելքում իրավիճակի կայունացման վերաբերյալ։
Կողմերը վճռականություն են հայտնել, որ երկու երկրների հետախուզական ծառայության աշխատակիցները և զինված ուժերը կշարունակեն համագործակցել՝ Իդլիբի հարցում։
Ռուսական կողմը կիսել է Թուրքիայի մտահոգությունները «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության և Սիրիայի քրդական ուժերի վերաբերյալ։
Խոսվել է նաև Սիրիայի հարցով Սոչիում փետրվարի 14 կայանալիք հերթական գագաթնաժողովի մասին, որին մասնակցելու են Թուրքիայի, Իրանի և Ռուսաստանի ղեկավարները։
Ընդգծվել է, որ երկու երկրները ահաբեկչության դեմ պայքար մղելով «հարգանք» են ցուցաբերելու Սիրիայի տարածքային ամբողջականության նկատմամբ։