00:00:00

Ֆրանսիայի ԱԳ նախարարը կարեւորել Է Brexit-ի վերաբերյալ համաձայնագրի վավերացման արագացումը

22:00, 12 փետրվար 2019 Աշխարհ

 Brexit-ի վերբերյալ համաձայնագրի վավերացման ուղղությամբ աշխատանքն անհրաժեշտ Է ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի կանոնակարգված դուրս գալու համար: Այդ մասին  հայտարարել Է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան Իվ լե Դրիանը՝ ամփոփելով բրիտանացի իր պաշտոնակցի հետ Փարիզում կայացած հանդիպման արդյունքները: «Այսօր առավոտյան բրիտանացի իմ պաշտոնակից Ջերեմի Հանթի հետ հանդիպում եմ ունեցել Brexit-ի հարցի շուրջ. անհրաժեշտ Է արագ առաջ շարժվել դեպի համաձայնեցված պայմանագրի վավերացում կանոնակարգված Brexit-ը երաշխավորելու համար»,- գրել Է արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը Twitter միկրոբլոգի իր օգտահաշվում: Մեծ Բրիտանիան Եվրամիությունից պետք Է դուրս գա արդեն մարտի 29-ին, սակայն «ապահարզանի» վերաբերյալ համաձայնագրի գոյություն ունեցող նախագիծը դեռեւս չի վավերացվել եւ չի ստացել բրիտանացի խորհրդարանականների բավարար աջակցությունը: Իսկ ԵՄ-ն իր կողմից հրաժարվում Է վերանայել այդ պայմանագրի նախագիծը: Ընդսմին՝ գոյություն ունի Brexit-ի ամսաթիվը հետաձգելու հնարավորություն, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր