00:00:00

Պենտագոնի ղեկավարը չհայտարարված այցով ժամանել Է Իրաք

17:56, 12 փետրվար 2019 Աշխարհ

Պենտագոնի ղեկավարի պաշտոնակատար Փատրիկ Շանահանը փետրվարի 12-ին չհայտարարված այցով ժամանել Է Բաղդադ: Ուղեւորության ընթացքում պլանավորված են Շանահանի հանդիպումներն Իրաքի պաշտոնատար անձանց, ներառյալ Իրաքի վարչապետ Ադիլ Աբդուլ Մեհդիի հետ: Դա Պենտագոնի ղեկավարի պաշտոնակատարի առաջին այցն Է Իրաք, ճշտում են զանգվածային լրատվամիջոցները: Իրենց հերթին Պետական դեպարտամենտում նշել են, որ Շանահանի այցի նպատակն Է՝ քննարկել Իրաքում ապագա ամերիկյան ռազմական ներկայությունը, ինչպես նաեւ ընդգծել այդ երկրի ինքնիշխանության կարեւորությունը: Նաեւ սպասվում Է, որ Շանահանը կհանդիպի Իրաքում ամերիկացի հրամանատարների հետ՝ Սիրիայից ամերիկյան զորակազմի դուրսբերումը քննարկելու համար: Նախօրյակին Շանահանը չհայտարարված այց Էր կատարել Աֆղանստան: Նա հանդիպել Էր երկրի նախագահ Աշրաֆ Ղանիի հետ: Ավելի ուշ նախագահական պալատում հայտնել են, որ կողմերը քննարկել են ահաբեկչության դեմ պայքարը, Աֆղանստանի հաշտության գործընթացը եւ ԱՄՆ-ի ռազմավարությունը Հարավային Ասիայում, հաղորդել Է «Ինտերֆաքսը»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր