00:00:00

Արգելք և տուգանք՝ դիպլոմային գրելու աշխատանքը գովազդելու համար. «Իմ քայլ»-ի նախաձեռնությունը. «Ժամանակ»

13:56, 12 փետրվար 2019 Մամուլ

«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանը հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ՝ առաջարկելով «Գովազդի մասին» օրենքում փոփոխություն կատարել և արգելել ռեֆերատ, կուրսային, դիպլոմային, ատենախոսություն և այլն կատարելու, մշակելու, պատրաստելու ծառայությունների գովազդը: Պատգամավորն առաջարկում է փոփոխություն կատարել նաև Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքում, և նման գովազդ տարածողներին տուգանել 100 հազար դրամով: Հաջորդ քայլը կարող է լինել այն, որ առաջարկվի արգելել դասերի ժամանակ արտագրելը կամ քննությանը շպարգալկա տանելը: Ինչու ենք սա ասում. պատգամավորը պետք է իմանա, որ ուրիշի կողմից ռեֆերատ կամ դիպլոմային գրելը չի կարող օրենքով կանոնակարգվել, որովհետև մարդը դիպլոմային գրելով կամ իր աշխատանքը գովազդելով չի ոտնահարում այլոց իրավունքներն ու ազատությունները, նրա արարքը հանրային վտանգ չի ներկայացնում: Պետք է ուղղակի ունենալ այնպիսի կրթական համակարգ, որտեղ ուրիշի գրած դիպլոմայինը կամ ռեֆերատը չի ընդունվում: Ընդամենը»:   Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր