00:00:00

Ալյուրը թանկացավ. Դրամի արժեզրկման հետևանքները. «Ժամանակ»

13:36, 12 փետրվար 2019 Մամուլ

«Ժամանակ» թերթը գրում է. «Հացը անցած շաբաթ կրկին թանկացավ, ինչը դրամի փոխարժեքի անկման անմիջական հետևանքն է: Որքան դրամն արժեզրկվում է, այնքան ալյուրը թանկանում է և թանկանում է վայրկենական: Պատճառն այն է, որ Հայաստանում ալյուրը վաճառվում է դոլարով, խոսքը մեծածախի մասին է: Այդպես եղել է թավշյա հեղափոխությունից առաջ, այդպես է հիմա: Ալյուրի թանկացման հետևանքով թանկանալու են նաև այլ հացամթերքները, որը հիմնականում ազդում է աղքատ խավի վրա, որը առավել շատ է հացամթերք օգտագործում: Մինչդեռ կառավարությունը խոստանում էր վերացնել ծայրահեղ աղքատությունը»:   Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր