00:00:00

«Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել փոխտնօրենը

22:45, 15 մարտ 2018

ՀՀ առողջապահության նախարարության «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցը ժամանակավոր պաշտոնակատար ունի` Էդուարդ Զարդարյանը: Նա զբաղեցնում էր հիվանդանոցի փոխտնօրենի պաշտոնը: ՀՀ գլխավոր ինֆեկցիոնիստ, «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի տնօրեն Արա Ասոյանը մահացել է մարտի 3-ին: Դեպքը տեղի է ունեցել աշխատավայրում: Գլխավոր ինֆեկցիոնիստը մահացել է ինֆարկտից: Նա 65 տարեկան էր: Բուժհաստատության տնօրենի թափուր պաշտոնը լրացվում է ՀՀ առողջապահության նախարարության կողմից հայտարարվող մրցույթով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր