Նա շնորհակալություն է հայտնել թուրք գործընկերոջը ջերմ ընդունելության համար:
«Կարծում եմ, որ ՌԴ-ի, Թուրքիայի և Իրանի նախագահների՝ փետրվարի 14-ին Սոչիում տեղի ունենալիք հանդիպումից առաջ մենք կարող ենք համաձայնեցնել մեր գործողությունները»,- ասել է Շոյգուն:
Նա պատմել է, որ հունվարի 31-ից մինչ փետրվարի 2-ը ՌԴ ռազմական փորձագետները Մոսկվայում մեծ աշխատանք են արել սիրիական հարցում առավել կարևոր խնդիրների համաձայնեցման առումով:
Նա հույս է հայտնել, որ կողմերը կկարողանան հանդիպման ընթացքում հիմնական թեմաների շուրջ ավարտին հասցնել համաձայնությունները: