00:00:00

Ժնևի պետական հաստատություններում մուսուլման կանանց արգելվել է գլխաշոր կրել

20:38, 11 փետրվար 2019 Աշխարհ

Շվեյցարիայի Ժնևի կանտոնում (երկրամաս) ընդունված աշխարհիկության օրենքի վերաբերյալ անցկացված հանրաքվեի արդյունքում երկրամասի բոլոր պետական հաստատություններում արգելվել է կրոնական խորհրդանիշների օգտագործումը: Օրենքը արգելում է նաև մուսուլման կանանց կրել գլխաշորեր: Այս օրենքը Ժնևի խորհրդարանի կողմից ընդունվել էր դեռևս 2018-ի ապրիլին: Սակայն որոշ ընդդիմադիր կուսակցություններ ու մուսուլմանական կազմակերպություններ օրենքի դեմ արշավ էին սկսել, ու օրենքը հանրաքվեի դնելու համար ստորագրահավաք կազմակերպել: Արդյունքում նրանք հանրաքվեի համար պահանջվող 5227 ստորագրության փոխարեն կարողացել էին հավաքել 8000 ստորագրություն: Նախօրեին տեղի ունեցած հանրաքվեի արդյունքում մասնակիցների 55 տոկոսը քվեարկել է օրենքի ընդունման օգտին (դեմ է քվեարկել մասնակիցների 43 տոկոսը): Ժնևի թուրքական կազմակերպությունները օրենքը համարել են իսլամաֆոբիայի դրսևորում և հայտարարել, որ պատրաստվում են օրենքը չեղարկելու համար դիմել Շվեյցարիայի սահմանադրական դատարան: Նշենք, որ 500 հազար բնակչություն ունեցող Ժնևի երկրամասի բնակչության 6 տոկոսը մուսուլմաններ են: Աղբյուր`  ermenihaber.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր