00:00:00

Երևանում կանխվել է զինված բախում. կան մեկ տասնյակից ավելի բերման ենթարկվածներ

14:02, 09 փետրվար 2019 Մամուլ

Փետրվարի 8-ին Ոստիկանության և Քննչական կոմիտեի մեծ թվով աշխատակիցներ օպերատիվ հետախուզական գործողությունների արդյունքում մայրաքաղաքում զինված բախում են կանխել։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ քննիչներն ու ոստիկանները վնասազերծել են մեկ տասնյակից ավելի անձանց: Ոստիկանության ծառայողները, օպերատիվ տվյալներն ստանալով, խմբին  մի քանի օր պահել են տեսադաշտում և փետրվարի 8-ին վնասազերծել են մեկ տասնյակից ավելի անձանց: Դատարանի թույլտվությամբ՝ քննիչները կատարել են միաժամանակյա բազմաթիվ խուզարկություններ: Ըստ աղբյուրի՝ քննիչներն այնպես անակնկալ են խուզարկություններն արել, որ այդ անձինք չեն հասցրել թաքցնել զենքերը, այդ թվում՝ ինքնաձիգ, մահակներ: Վնասազերծված անձանց քննիչների և ոստիկանների ուղեկցությամբ դիմակավորված ոստիկանները տեղափոխել են ոստիկանության Էրեբունու բաժին: Քննիչները պարզել են, որ իրենց ստացված օպերատիվ տեղեկությունները հավաստի են, և այդ անձինք հնարավոր է առնչություն ունենան 2019-ի հունվարի 20-ին Էրեբունիում գտնվող բիլիարդանոցներից մեկում վիճաբանություն-ծեծկռտուք–կրակոցներ արձակելու գործին, ինչի հետևանքով հիվանդանոց էին տեղափոխվել 2 քաղաքացի՝ սուր կտրող-ծակող առարկայից ստացած հարվածներից: Բիլիարդանոցում քննիչները հայտնաբերել էին նաև տարբեր ատրճանակներից արձակված պարկուճներ: Աղբյուրի տեղեկություններով՝ բժիշկները, երբ փորձել են բժշկական օգնություն ցուցաբերել նրանցից մեկին, մարմնի վրա հայտնաբերել են բազմաթիվ դաջվածքներ, որոնց մեծ մասը բնորոշ է «Արմենիա Փաուեռ» հանցավոր խմբավորմանը: Աղբյուրի տեղեկություններով՝ ոստիկաններն ու քննիչներն ունեն լուրջ կասկածներ, որ բախումը հրահանգված է եղել բանտից:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր