00:00:00

«Փիառ». Ինչ պայման է դնում կառավարությունը նորանշանակ պաշտոնյաների առջև. «168 ժամ»

13:53, 09 փետրվար 2019 Մամուլ

«168 ժամ» թերթը գրում է. «Մեզ տեղեկություններ են հասել այն մասին, որ իշխանությունները որևէ մեկի աշխատանքի ընդունելիս պայման են առաջադրում, որ բացի իրենց՝ օրենքով վերապահված գործառույթներն իրականացնելուց, տվյալ անձինք պարտավորվում են նաև ֆեյսբուքյան էջ վարել, գովերգել կառավարության գործունեությունը, անհրաժեշտության դեպքում՝ հավանել (like անել), մեկնաբանություններ գրել ու տարածել կառավարության գործունեությանը վերաբերող տեղեկատվությունը, առհասարակ ակտիվ լինել ու կառավարության տեսակետները պաշտպանել։ Սա դիտվում է՝ որպես աշխատանքի ընդունվելու կարևոր նախապայման։ Ի դեպ, այս գործընթացի մեջ միայն շարքային աշխատակիցները չեն ներգրավված։ Մեր տեղեկություններով՝ նման պայման է դրվել նաև փոխմարզպետներից շատերի առջև»:   Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր