00:00:00

Կարապետյանը «Մեղեդի» սրճարանի սեփականատիրոջը պաշտոնի է նշանակել

22:03, 15 մարտ 2018

Irakanum.am-ն արդեն տեղեկացրել էր, որ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ Միքայել Մանուկյանը նշանակվել է անտառային պետական կոմիտեի նախագահ: Միքայել Մանուկյանը ԱԺ նախկին պատգամավոր էր։  Նա 2007-2012թթ.՝ ԱԺ պատգամավոր  էր (համամասնական ընտրակարգ, ՀՅԴ): ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ է եղել։ 2014թ. հունվարի 14-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով ՀՅԴ կուսակցությունից։ Նախորդ տարի տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների ժամանակ Մանուկյանը եւս առաջադրել էր իր թեկնածությունը։ Դաշնակցությանը պատկանող Երկիր Մեդիա հեռուստաընկերությանը տված հարցազրույցներից մեկում Մանուկյանը հայտարարել էր, որ «առաջադրվել է Դաշնակցության կողմից, արդարության պակասը վերականգնելու համար»։ Սակայն նա այս անգամ չհայտնվեց խորհրդարանում։ Արդարության պակասը «վերականգնեց» ՀՀԿ-ական Կարեն Կարապետյանը՝ նրան նշանակելով անտառային պետական կոմիտեի նախագահ։ Նշենք, որ շրջանառվող տեղեկությունների համաձայն Մանուկյանը Օպերայի թատրոնի շենքին հարակից «Մեղեդի» սրճարանի սեփականատերն է ։  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր