00:00:00

Ժառանգորդը. ՊԵԿ մրցույթում «հաղթել է» Սերժ Սարգսյանի օգնականի թոռը. «Ժամանակ»

13:02, 08 փետրվար 2019 Մամուլ

«Ժամանակ» թերթը գրում է. «Օրերս ՊԵԿ-ում տեղի է ունեցել օպերատիվ հետախուզության վարչությունում գլխավոր օպերլիազորի երկու հաստիքի համար մրցույթ, որում, մեր տրամադրության տակ եղած փաստաթղթերի համաձայն, հաղթել է Սերժ Սարգսյանի օգնականի թոռը՝ Նարեկ Զաքարյանը, ում հայրը՝ Տիգրան Զաքարյանը, ՊԵԿ-ում վարչության պետ է։ Տիգրան Զաքարյանի բոլոր բարեկամները նրա շնորհիվ աշխատում են ՊԵԿ-ում, և որդին չէր կարող բացառություն լինել։ Նարեկ Զաքարյանը տևական ժամանակ աշխատում էր ՊԵԿ-ում թափուր հաստիքի անվան տակ, իսկ հիմա մրցույթում «հաղթելով» բոլորին՝ օրինականացրել է իր այնտեղ գտնվելը։ Համակարգից օրեր առաջ կրճատվել է 120-ից ավել մարդ, բայց փոխարենը այնտեղ են հանգրվանում պաշտոնյաների զավակները։ Նարեկ Զաքարյանն, անկասկած, կունենա Ռաֆիկ Մաշադյանի եղբոր փեսայի՝ Ալբերտ Ալեքսանյանի ճակատագիրը և ամիսների ընթացքում գլխավոր օպերլիազորից կդառնա որևէ վարչության պետի տեղակալ կամ հենց վարչության պետ»։   Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր