00:00:00

Քննարկվել են հայ-չինական համատեղ ծրագրերի հեռանկարները

21:35, 15 մարտ 2018

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանն այսօր՝ մարտի 15-ին, հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունին: Հանդիպման ընթացքում քննարկվել է էներգետիկայի և ենթակառուցվածքների բնագավառներում հայ-չինական համագործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: Այդ համատեքստում, մասնավորապես, կարևորվել են վերականգնվող էներգետիկայի, հանքարդյունաբերության ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացման հնարավորություններն ու հեռանկարները։ Զրուցակիցները վերահաստատել են երկկողմ հարաբերությունների շարունակական ընդլայնումն ու ակտիվացումը և նշել, որ անհրաժեշտ է հստակ քայլեր ձեռնարկել՝ ուղղված տնտեսական համագործակցության հետագա զարգացմանն ու առկա մեծ ներուժի իրացմանը: Կողմերը մտքեր են փոխանակել Հայաստանում պղնձաձուլարանի կառուցման ծրագրի իրականացման շուրջ: Հանդիպման ավարտին դեսպան Էրլունը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և  նշել, որ դեսպանությունը պատրաստակամ է աջակցել երկու երկրների միջև հնարավոր ծրագրերի իրականացման գործընթացներին:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր