00:00:00

Նախկին պատգամավորը դատի է տվել Մայր Աթոռին. Ի՞նչ է պահանջում Արագած Ախոյանը. «Հրապարակ»

13:42, 07 փետրվար 2019 Մամուլ

42«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ նախկին պատգամավոր Արագած Ախոյանի` Մայր Աթոռի դեմ դատական հայցը դեկտեմբերի վերջին վարույթ է ընդունվել։ Հիշեցնենք, որ Ախոյանին պատկանող «Սպիտակ կամար» շինարարական ընկերությունն աշխատանքներ է կատարել կաթողիկոսի պատվերով, բայց չի վճարվել։ Մոտ 200 միլիոն դրամի մասին է խոսքը։ Մասնավորապես, աշխատանքներ են իրականացվել Գարեգին Առաջինի անվան աստվածաբանական կենտրոնի շենքում։ «Մեր պահանջն է՝ պարտադրել, որպեսզի մյուս կողմը ստորագրի ավարտական ակտը և վճարի մեր գումարները, մենք հանձնել ենք այդ շինությունը, փոքրիկ աշխատանք էր մնացել, ջրհորդանների մեջ լարեր պետք է անցկացվեին, որը հրաժարվում եմ անել, քանի որ վստահ չեմ, թե կվճարվեմ դրա համար»,- մեր լրագրողին հայտնել է Արագած Ախոյանը»։   Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր