00:00:00

Ալավերդցի Վահագնի գործով եւս մեկ քննիչ է կալանավորվել

20:15, 15 մարտ 2018 Իրավական

Հատուկ քննչական ծառայությունում քննվող՝ Կամո Փիրուզյանին սպանելու փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում  ևս մեկ քննիչ է կալանավորվել:

Նշենք, որ այս գործի շրջանակներում արդեն Քննչական կոմիտեի 3 պաշտոնյա է կալանավորվել:

Հիշեցնենք, որ Ալավերդի քաղաքի բնակիչ Վահագն Աբգարյանի (Ալավերդցի Վահագն) կողմից հանցավոր համագործակցություն ստեղծելու և ղեկավարելու, հանցավոր համագործակցության անդամ Վլադիմիր Դավթյանի կողմից Վահագն Աբգարյանի պատվերով 2017թ. հունիսի 13-ին Ալավերդի քաղաքում Կամո Փիրուզյանին սպանելու փաստերի առթիվ իրականացված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռք են բերվել փաստական տվյալներ այն մասին, որ հանցավոր համագործակցության ղեկավար Վահագն Աբգարյանը ՀՀ քննչական կոմիտեի պաշտոնատար անձին տվել է առանձնապես խոշոր չափերով կաշառք՝ Կամո Փիրուզյանի սպանության գործով իր և իր ղեկավարած հանցավոր համագործակցության օգտին գործողություններ կատարելու կամ որոշակի գործողություններ կատարելուց ձեռնպահ մնալու համար:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր