00:00:00

Ավինյանն ուզում է նախարար դարձնել իրենց «դաչայի» հարևանի որդուն՝ «SMS Տիգրանին». «Իրատես»

13:55, 05 փետրվար 2019 Մամուլ

«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նոր իշխանությունում շատ արագ կարողացել է դառնալ ոչ միայն «գորշ», այլև «սև կարդինալ». ստվերային բոլոր հարցերը նրա միջոցով են իրականացվում, նա է կադրային «մատանիների տիրակալը» և կարողացավ հիմնովին մեկուսացնել այդ ամենից ԱԺ խոսնակ Արարատ Միրզոյանին։ Ավինյանն անում է ամեն ինչ, որ էներգետիկայի նախարար դառնա իր «մարդը», իրենց «դաչայի» հարևանի որդին` երիտասարդ փոխնախարար Տիգրան Արզումանյանը, որին նախարարությունում «SMS» Տիգրան» են ասում. վերջինս նախարարությունում ամեն տեսածի, ամեն լսածի մասին անմիջապես «էսեմես» է ուղարկում Ավինյանին: Ավինյանի կադրային բանկից են ջրային կոմիտեի նախագահ Ինեսա Գաբայանը, ԲԷՑ-ի տնօրեն Հայկ Հարությունյանը, ընդ որում, ՀՀԿ-ական, «Երևան ՋԷԿ»-ում է աշխատում նրա աները։ «Տղան հեռու կգնա»,- ասում են «Իմ քայլում»: Հիշենք, որ Ավինյանը նաև որոշակի խնդիրներ ունեցավ իր հետ «փոխկապակցված» չրի արտադրության առնչությամբ, իսկ նրա օգնականը ոչ անհայտ Հովիկ Աբրահամյանի մտերիմ Ժորիկն է` Գևորգ Մուրադյանը»:   Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր