00:00:00

Արայիկ Հարությունյանը՝ ներիշխանական «արբի՞տր». «Փաստ»

13:40, 02 փետրվար 2019 Մամուլ

«Փաստ» թերթը գրում է. «Պարբերաբար տեղեկություններ են ի հայտ գալիս այն մասին, որ իշխանական շրջանակներում ամեն ինչ չէ, որ հարթ է, ինչպես փորձ է արվում ներկայացնել: Մասնավորաբար, հաճախ է խոսվում այն մասին, որ հատկապես կադրային քաղաքականության և նշանակումների մասով, այսպես ասած, «մրցակցություն» կա փոխվարչապետ Տիգրան Ավինյանի և ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի միջև, իսկ ՔՊԿ–ն բևեռացված է երկու հատվածի՝ Տիգրան Ավինյան–Էդուարդ Աղաջանյան տանդեմի թիմ և Արարատ Միրզոյան–Արայիկ Հարությունյան տանդեմի թիմ: Մեր ունեցած տեղեկություններով, նման լուրերն իրականում փոքր–ինչ չափազանցված են, սակայն ինչպես ցանկացած կառույցում, իշխանության և իշխանական կուսակցության ներսում էլ, բնականաբար, կան որոշակի տարաձայնություններ և անհամաձայնություններ, այդ թվում՝ վերը նշված անձանց միջև: Մեր աղբյուրները պնդում են, որ նման դեպքերում, որպես կանոն, «արբիտրի» դեր է ստանձնում կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը: Ասում են՝ նրա խոսքը վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ բավականին ծանր կշիռ ունի»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր