00:00:00

Գլխավոր դատախազի գլխին սև ամպեր են կուտակվում. «Իրատես»

13:36, 01 փետրվար 2019 Մամուլ

«Իրատես» թերթը գրում է. «Իշխանության կառուցվածքային քննարկումներին զուգահեռ Նիկոլ Փաշինյանի առաջիկա ծրագրերի մեջ է մտնում նաև գլխավոր դատախազի փոփոխության հարցը: Այս մասին մեզ իրազեկեց կառավարության աղբյուրը: Դրա համար նաև հող է նախապատրաստվում, պարբերաբար շրջանառության մեջ են դրվում դատախազության վատ աշխատանքի, կաշառակերության մասին լուրերը հենց իշխանության ներսից: Իշխանափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանը չկարողացավ այս փոփոխությունն անմիջապես գլուխ բերել, քանի որ խորհրդարանում չուներ համապատասխան ձայներ: Հիշեցնենք, որ գլխավոր դատախազի ընտրության համար հարկավոր է պատգամավորների ձայների 3/5-ը, այսինքն, 79 ձայն: Սա նշանակում է, որ խորհրդարանում ունենալով մեծամասնություն` 88 պատգամավոր, Փաշինյանը կարող է Արթուր Դավթյանին հեշտությամբ փոխարինել իր ցանկացած թիմակցով»:  Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր