00:00:00

Շահերի բախում. ՊԵԿ նախագահի շուրջ աղմուկը նոր փաստեր է հանում ջրի երես. «Ժամանակ»

14:00, 31 հունվար 2019 Մամուլ

«Ժամանակ» թերթը գրում է. «ՊԵԿ-ի ու ՊԵԿ նախագահի շուրջ աղմուկը նոր ու հետաքրքիր փաստեր է հանում ջրի երես։ Մասնավորապես՝ «Ժամանակ»-ին հայտնի է դարձել, որ տարիներ առաջ մարդկանց պարտադրված պարտադիր կուտակային կենսաթոշակային ֆոնդերից մեկի՝ «Կապիտալ Ասեթ Մենեջմենթ» ՓԲԸ-ի խորհրդի նախագահը՝ Հովհաննես Պետրոսյանը, միաժամանակ նաև ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին պատկանող «Փի-էյջ-Փի Փարթնըրզ» ՓԲԸ-ի հիմնադրման նախաձեռնողն է, հիմնադիր բաժնետերերից մեկը, ինչպես նաև ընկերության տնօրենը։ Մինչ այդ Հովհաննես Պետրոսյանը «Քեյ-Փի-էմ-Ջի Արմենիա» ՓԲԸ-ի ավագ մենեջերն էր և ղեկավարել է հաշվապահական, խորհրդատվական ծառայությունների բաժինը։ Իսկ մինչ այդ էլ ղեկավարել է Ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հաշվապահական հաշվառում և աուդիտի մեթոդաբանություն գլխավոր վարչությունը։ Հայտնի է, որ «Քեյ-Փի-Էմ-Ջի Արմենիա» ՓԲԸ-ն պատկանում է ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին։ Պետական պաշտոնի անցնելուց հետո նրա կինն ու աղջիկն են զբաղվում այդ գործով»։   Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր