00:00:00

Սերժ Սարգսյանը տեղյակ է եղել ՊՆ-ում չարաշահումների գործին. «Ժողովուրդ»

13:18, 29 հունվար 2019 Մամուլ

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունը լռում է ՊՆ պաշտոնատար աձանց մասով հարուցված քրեական գործերով: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ են հայտնի դարձել ՊՆ չարաշահումների մասով հարուցված քրեական գործից: Մասնավորապես, ՊՆ-ում չարաշահումների այս պատմությունը բացահայտվել է 2017 թվականին, որին անգամ խառնվել է Սերժ Սարգսյանը և պահանջել է, որ ՊՆ կապիտալ շինարարության և զորքերի բնակավորման վարչության պետ Աշոտ Գրիգորյանն անձամբ ներկայանա Բաղրամյան 26: Սերժ Սարգսյանի հետ խոսակցությունը ավարտելուց հետո Աշոտ Գրիգորյանին ասում են` գնա և զբաղվի իր աշխատանքով: Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանն այս առնչությամբ «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցեց «Կոնկրետ այդ գործերի շրջանակներում քննչական գործողությունները կամ քննությունը շարունակվում է: Քննչական գորոծողություններ կան, որոնք իրականացնելու համար բավականաչափ ժամանակահատված պետք է անցնի»:   Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր