00:00:00

Կադրային վակուում. Իշխանությունները մնացել են Գևորգ Կոստանյանի հույսին. «Ժամանակ»

13:09, 29 հունվար 2019 Մամուլ

«Ժամանակ» թերթը գրում է. «Նոր Հայաստանի իշխանությունները հայտնվել են կադրային այնպիսի վակուումում, որ մնացել են հին Հայաստանի այնպիսի կարկառուն ներկայացուցչի հույսին, ինչպիսին նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանն է: Կոստանյանը լինելով գիտությունների դոկտոր՝ քննություն է հանձնել ՀՔԾ պետի տեղակալի թափուր պաշտոնի համար: Սակայն այդ պաշտոնը Կոստանյանի համար ընդամենը տրամպլին է լինելու, որովհետև շատ կարճ ժամանակ անց նա կա՛մ կզբաղեցնի ՀՔԾ պետի, կա՛մ Հանրապետության գլխավոր դատախազի պաշտոնը: Ի դեպ, Կոստանյանը վերջերս մամուլում հարցազրույց էր տվել և հայտարարել, որ Ադրբեջանը 50 մլրդ դոլարի հայց է նախապատրաստում Հայաստանի դեմ՝ թերևս ակնարկելով, որ եվրոպական դատարաններում Հայաստանի շահերը լավագույնս ներկայացնելու փորձ ունի, և կարող է այս հարցում ևս օգտակար լինել իշխանություններին»:   Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր